Բացել լրահոսը Փակել լրահոսը
246054378_557345248891173_5233477537897249054_n
A A
Տնտեսություն Հասարակություն

Կազմակերպվում է «Բիզնես-գիտություն» կապի ամրապնդմանն ուղղված մրցույթ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) կազմակերպում է «Բիզնես-գիտություն» համագործակցության խթանմանն ուղղված մրցույթ, որին կարող են մասնակցել փոքր ու միջին ձեռնարկությունները (ՓՄՁ), որոնք հետաքրքրված են իրենց բիզնեսի առաջխաղացմամբ։ Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն հետևյալ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

  • 1-ին հորիզոնական – հետազոտության և զարգացման (R&D) հեռանկարների մշակում՝ Grant Thornton Consulting -ի կողմից,
  • 2-րդ հորիզոնական – շուկայի ուսումնասիրություն՝ Creo Project Solutions-ի կողմից,
  • 3-րդ հորիզոնական – բիզնես խորհրդատվություն (կամ բիզնեսի զարգացման վերաբերյալ թրեյնինգ)՝ Creo Project Solutions-ի կողմից։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել դիմումի ձևաչափը /https://bit.ly/3jfFwmj/՝ պատասխանելով մի շարք հարցերի, ինչպիսիք են՝

  • արդյոք համագործակցում են նրանք գիտության տարբեր ներկայացուցիչների հետ,
  • եթե այո, ապա ինչ ուղղություններով,
  • եթե ոչ, ապա ինչու, ինչ խոչընդոտներ կան, ինչ աջակցության կարիք ունեն,
  • ինչ քայլեր են պատրաստ ձեռարկել առաջիկայում՝ այդ կապն ամրապնդելու և դրանից օգուտ քաղելու համար և այլն:

Լրացված դիմումի ձևաչափը անհրաժեշտ է ուղարկել  [email protected] էլ.հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով IVF Contest: Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 27-ը, ժ․ 23։59։ Դիմումները գնահատվելու են նախագծի գործընկեր եվրոպացի փորձագետների կողմից՝ նախապես մշակված գնահատման չափանիշների համաձայն։

Մրցույթի վերաբերյալ այլ մանրամասներին և ընթացիկ թարմացումներին կարող եք հետևել այստեղ՝ https://bit.ly/3lDuBEw։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ զանգահարելով 010593484 կամ գրելով հետևյալ էլփոստին՝ [email protected]:

 Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» միջազգային նախագծի շրջանակներում։ Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին