Գազի սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախնական պայմանավորվածությունների համաձայն՝ ապաշրջափակման միջոցառումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Թե արդյոք Թուրքիայի և Իրանի կարծիքը հաշվի առնվում է ապաշրջափակման հետ կապված խնդիրներում, Մհեր Գրիգորյանը նշեց, որ եռակողմ հարթակի քննարկումներում այլ կողմի ներգրավման ձևաչափ և պայմանավորվածություն չկա։
«Ա1+»-ի լրագրողի հարցին որքանով է հնարավոր է համարում տարածաշրջանում կիրառել 3+3 ձևաչափը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել։
Փոխվարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ անկախ հայ-թուրքական տնտեսական հնարավոր համագործակցությունից՝ միջանցքային հարց չի քննարկվել և չի քննարկվում։
Մհեր Գրիգորյանը անդրադարձավ նաև գազի գնի շուրջ բանակցություններին, որ դրանք այս պահին ևս ընթանում են․ «Ըստ էության բուն սահմանին գազի գնի հետ կապված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում