Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը. ՊԵԿ (տեսանյութ)

Գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը՝
?Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից փոխհատուցվող գումարների վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով:
?Առանց ուսումնասիրության կամ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի շեմը եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվել է ամսական 40 մլն դրամ:
?ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող փոխհատուցման գումարները վերադարձվում են հարկ վճարողներին` անկախ գումարի վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից։
 
Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյությում