Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika 18.10.
A A
Սպորտ

Սամուել Սևյանը շախմատի ԱՄՆ առաջնության երեք ֆավորիտներից է

Շախմատի ԱՄՆ առաջնությունում կայացել են նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները։

Տղամարդկանց մրցաշարին մասնակցող հայազգի Սամուել Սևյանը, սպիտակներով ոչ-ոքի խաղալով մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Վեսլի Սոյի հետ, վաստակեց 6 միավոր և պահպանեց իր տեղը առաջատարների խմբում։

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ մեր հայրենակիցը նույն Վեսլի Սոյի և Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը։ Հենց նրանք էլ կպայքարեն չեմպիոնի կոչման համար։

Այսօր կայանալիք վերջին տուրում Սամուել Սևյանը սևերով կհանդիպի մրցաշարի հետնապահներից մեկի՝ Դանիել Նարոդիցկու հետ։ Իսկ ահա Վեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան կմրցեն իրենց հետապնդողների հետ։

ԱՄՆ կանանց առաջնությանը մասնակցող հայազգի Տաթև Աբրահամյանը, ընթացիկ տուրում հաղթելով Մեգան Լիին, վաստակեց 5 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։

Վերջին տուրում նա կհանդիպի մրցաշարի առաջատարներից մեկի՝ Իրինա Կրուշի հետ։ Ավաղ, մեր հայրենակիցն արդեն դուրս է մնացել մեդալների համար պայքարից, քանի որ այլևս շանս չունի հասնելու առաջատար եռյակին։ Տաթև Աբրահամյանը լավագույն դեպքում կարող է զբաղեցնել 4-րդ տեղը։