Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Հովհաննիսյան
A A
Պաշտոնական

ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կկատարի Արմեն Հովհաննիսյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 15․10․2021 թ․ N 159-Ա/1 հրամանի համաձայն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը 2021 թ․ հոկտեմբերի 15-ից հանձնարարվել է Կազմակերպության մարզային ծառայությունների գծով տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին, մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրությունն ու նշանակումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայությունը։

Հիշեցնենք, որ հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից Ա․ Թարվերդյանն ազատվել է աշխատանքից։