Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություններ
A A
Պաշտոնական

20 հաղորդում՝ Շիրակում ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների
նախընտրական արշավի և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին
առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ,
որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկությունն սկսվելը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը․
 
20 ահազանգերից 14-ը ՀՀ դատախազության կամ Ոստիկանության կողմից իրականացված
մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը ֆիզիկական անձանց կողմից
տրված հաղորդումներ են, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում:
 
Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 
 10-ը առերևույթ վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
 2-ը՝ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն,
 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը,
 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն,
 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն
 2-ը՝ այլ բնույթի են:
 
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթ
ունեցող 15 հաղորդումների կապակցությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է
իրականացնել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Դրանցից 2-ի արդյունքում ներկայացված
հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները
շարունակվում են:
 
Իսկ հաղորդումներից 4-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր
նախապատրաստելու հանձնարարությամբ, որոնք ընթացքի մեջ են: