Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Երասխում թշնամու կրակոցների հետևանքով 4000 հակ անասնակեր է այրվել

Երասխ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Ըստ ահազանգերի՝ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: