Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանա Դալլաքյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի երդման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք կարդարացնեն իրենց նկատմամբ վստահությունն ու բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները: