Բացել լրահոսը Փակել լրահոսը
245823439_4481792398553193_1163131507888673009_n
A A
Մշակույթ

Տեղի ունեցավ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի պրեմիերան 

Այսօր`  հոկտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:

Ֆիլմի առաջնախաղին ներկա էին ճարտարապետի  ոչ միայն ընկերները, գործընկերները, հարազատներն ու ուսանողները, այլև արվեստի, գիտության և մշակույթի  գործիչներ: 

Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ Գուրգեն Մուշեղյանն անձամբ է մասնակցել ֆիլմի ստեղծմանը՝ ստեղծագործական քննարկումներին:

Նկարահանումներն ավարտվելուց 5 օր անց Գուրգեն Մուշեղյանը մահացել է: Հետարտադրական փուլում ստեղծագործական խումբը փորձել է անել առավելագույնը, որպեսզի այն լինի վարպետի տեսլականով:

Նկարահանումները տեղի են ունեցել վարպետի հարազատ քաղաքներում՝ Գյումրիում, Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում: Ֆիլմի ստեղծման աշխատանքները համընկել են համավարակի, ապա նաև պատերազմի հետ, որը կրկնակի, եռակի անգամ դժվարացրել ու սահմանափակել է ստեղծագործական խմբի աշխատաքները:

Ֆիլմում հնչում է Գուրգեն Մուշեղյանի դստեր`  կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանի ստեղծագործությունը:

Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Հայկ Օրդյանը, իսկ Գուրգեն Մուշեղյանի մյուս դուստրը` Աննա Մուշեղյանը, հանդիսանում է ֆիլմի համապրոդյուսերը: