Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դավիթ Տոնոյանը շատ բան ունի ասելու․ փաստաբանի հայտարարությունը՝ Տոնոյանին կալանքի տակ թողնելուց հետո (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Դատարանը մեր բողոքը մերժեց և առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Որոշման օրինակը դեռ չենք ստացել և ծանոթ չենք դրա բովանդակությանը, բայց հաշվի առնելով այն փաստարկները, որ ներկայացվել էին մեր կողմից վերաքննիչ բողոքի մեջ, համոզված էինք, որ անգամ չնչին իրավական գիտելիքներ ունեցող անձը ծանոթանալով դրանց՝ կբավարարեր բողոքը»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Տոնոյանը կալանավորված է սեպտեմբերի 30-ից։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեջ։