Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախի պետնախարարն ու մարդու իրավունքների պաշտպանն այցելել են վիրավոր զինվորներին (տեսանյութ)

Երեկ ուշ երեկոյան տարբեր հարթակներում տեղեկատվություն հայտնվեց, որ ադրբեջանական կողմը Պաշտպանույան բանակի հետ շփման գծի տարբեր հատվածներում սադրանքների է դիմում: Միջադեպի մասին պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվեց կեսգիշերին մոտ: Հաղորդագրություն տարածեց Արցախի պաշտպանության նախարարությունը: Ըստ այդմ, հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Մինչեւ ուշ գիշեր վիրավորների վիճակի մասին տեղեկատվության առաջին աղբյուրը պետական նախարարի եւ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջերն էին: Պարզաբանումներ էր տվել նաեւ առողջապահության նախարարը: Ըստ այդմ, գիշերն իրականացված վիրահատությունները հաջող են անցել: Դրանում պետնախարարն ու մարդու իրավունքների պաշտպանը անձամբ են համոզվել այսօր առավոտյան՝ վիրավոր զինծառայողներին այցելելով: