Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5e00fbcdc7dd5
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

 
ՀՀԿ Գործադիր մարմինը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ․
 
Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:
 
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Ընգծվել է, որ գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը, իսկ Արցախյան խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները տպավորություն չեն թողնում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետեւողականորեն պաշտպանվում է կապիտուլյանտների կողմից։
 
Ի գիտություն են ընդունվել կուսակցության անդամների վերահաշվառման աշխատանքների, տարածքային եւ շրջանային կառույցներ այցելությունների, կուսակցության միջազգային գործունեության մասին հաշվետվությունները։
 
Որոշում է կայացվել հրավիրել ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը, որը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 18-ին։ Տրվել են համագումարի նախապատրաստական աշխասանքները մեկնարկելու համապատասխան հանձնարարականները։
 
ՀՀԿ Գործադիր մարմին։