Բացել լրահոսը Փակել լրահոսը
տանկ
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները. Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ)

 Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» արդեն հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները: Այդ մասին Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծրագիրը երեկոյան թողարկման եթերում ասել է Հաագայի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Ադրբեջանական կողմը հավաստում է ներկայացրել, որ այդ «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկենները, սաղավարտները: Դա կարևորագույն հանգամանք է շեշտելու համար, որովհետև փաստացի դա կատարվել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում»,  - ասել է Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչը: Հայկական կողմը, սակայն, պահանջում է  պուրակը փակել ամբողջությամբ: