Բացել լրահոսը Փակել լրահոսը
245804878_4611486362244970_6594771105547163714_n
A A
Պաշտոնական

Արցախից տեղահանված ավելի քան 90 հազար անձանց 88 տոկոսը կանայք և երեխաներ են․ Միգրացիոն ծառայության պետ

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) միջազգային միգրացիոն երկխոսություններին՝ հետևյալ թեմայով․ «Արձագանքելով ճգնաժամերին ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում»։
 
Իր խոսքում Ղազարյանն անդրադարձել է համավարակի հետևանքով ստեղծված գլոբալ պատկերին և համավարակի ազդեցությանը միգրացիոն գործընթացների վրա։
 
ՄԾ պետը, որպես մարտահրավեր, անդրադարձ է կատարել նաև նախորդ՝ համավարակի տարում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և դրա ծանր հետևանքներին՝ նշելով Արցախից տեղահանված ավելի քան 90 հազար անձանց փաստը՝ մասնավորեցնելով, որ նրանց 88 տոկոսը կանայք և երեխաներ են։
 
«Եզրափակելով ցանկանում եմ նշել, որ Հայաստանի կառավարությունն արել է հնարավոր ամեն բան աջակցելու ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում տեղահանված և խոցելի բնակցությանը։ Այս դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում մենք ապավինում են նաև միջազգային համերաշխությանն և փոխադարձ աջակցությանը»,-գրել է Արմեն Ղազարյանը ֆբ-ի իր էջում։