Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ողբերգական միջադեպը հաստատում է 3 երկրների ղեկավարների՝ բոլոր դրույթների անշեղորեն պահպանման կարևորությունը․ Զախարովա (տեսանյութ)

Խաղաղապահների կողմից իրականացվում է համապատասխան գործողություններ՝ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ, իրենց իրավունքների շրջանակում ապահովում են դրության անխափան ընթացքը։ Այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան՝ անդրադառնալով օրերս Արցախում քաղաքացիական բնակչի մահվան դեպքին։

ՌԴ ներկայացուցիչը ևս մեկ անգամ կարևորեց կողմերի պարտավորվածությունների անհապաղ կատարումը։

«Տեղի ունեցած ողբերգական դեպքը փաստում է պայմանավորվածությամբ ձեռք բերված պարտականությունների կատարման անհրաժեշտությունը»,-ասել է Մարիա Զախարովան։

Այն հարցին,  թե ինչպես է ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Զախարովան պատասխանեց․

«Ռուսաստանը հետևում է Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան  եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 10-ից, այնպես էլ՝ 2021 թվականի հունվարի 11-ից սկսած։ Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա, սկզբունքայնորեն, վստահ ենք, որ կստեղծվի անհրաժեշտ նախապայմաններ՝ տարածաշրջանային իրավիճակի կայունացմանն ու Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան անդրադարձավ նաև Գարեգին Երկրորդի, Կիրիլ Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպմանը։

Մենք հույս ունենք, որ հոկտեմբերի 13-ի՝ Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի երկրների  հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև՝ Կովկասում իրավիճակի առողջացմանը»,-նշել է նա։

Զախարովան նշել է նաև, որ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումը կնպաստի անդրկովկասում փոխադարձ վստահության ու մարդասիրական փոխօգնության խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ պատմամշակութային ժառանգությունների պահպանմանը։

«Սա ևս մի ձևաչափ է՝ խնդիրների հաղթահարման ու փոխվստահության մթնոլորտի ստեղծման, ինչպես նաև՝ երկխոսության ձեռքբերման համար»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։