«Բա ի՞նչ իմանանք` մի 30 տարի անց վատ հետևանքներ չի առաջացնի»․ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է
Աջակցիր «Ա1+»-ինԻ պատասխան օգտատեր Vazgen Torosyan-ի գրառմանը` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.
- Օրինակ` մարդիկ հարցնում են. «Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տարիներ, տասնյակ տարիներ են ծախսել։
- Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել։ Առաջին վակցինաները մի էդքան փորձարկում էին»։
Պատվաստանյութերի արագացված ստեղծումը հնարավոր է, սակայն դա չի նշանակում, որ որևէ փուլ կրճատվում կամ դուրս է մնում, ուղղակի կլինիկական հետազոտությունների փուլերը կարող են միաժամանակ իրականացվել: Եթե սովորական ժամանակացույցով պատվաստանյութի ստեղծումը տևում է մոտ 10 տարի, ապա օրինակ` Մոդեռնայի ստեղծումը՝ վիրուսի գենետիկ հաջորդականության վերծանումից մինչև կլինիկական հետազոտությունների ամփոփումը, տևել է մոտ 300 օր: Պատվաստանյութերի ստեղծման գործընթացն անցնում է ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական փորձարկումների 3 փուլ: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման արագացված ժամանակացույցի դեպքում նախակլինիկական փուլին զուգահեռ իրականացվել է 1-ին երկու կլինիկական փուլերը: 1-ին և 2-րդ փուլին զուգահեռ 3-րդ կլինիկական փուլը: Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են նաև այլ հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ, միաժամանակ COVID-19 համավարակի հաղթահարման համար, պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով, մի շարք երկրների կառավարությունների կողմից կատարվել են մեծ ֆինանսական ներդրումներ, որը նույնպես նպաստել է պատվաստանյութերի ստեղծման ժամանակահատվածի կրճատմանը:
- Բա ի՞նչ իմանանք` մի 30 տարի անց վատ հետևանքներ չի առաջացնի։
ՀՀ-ում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որ պատվաստանյութերը համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին: Միաժամանակ, պատվաստանյութերի կիրառմանը զուգընթաց շարունակվում են նաև պատվաստանյութերի անվտանգության նկատմամբ շարունակական դիտարկումը: (Հղում՝ https://extranet.who.int/.../Status_COVID_VAX..., https://www.ema.europa.eu/.../treatment.../covid-19-vaccines, https://grls.rosminzdrav.ru/Grls_View_v2.aspx...])
- Բա եթե պատվաստված մարդիկ էլ կարող են հիվանդանալ ու մահանալ, ինչի՞ ենք պատվաստվում։
Հիվանդացած և պատվաստված անձինք նույն կարգավիճակում չեն գտնվում. պատվաստումները նվազեցնում են վարակի տարածման ռիսկը, իսկ հիվանդանալու դեպքում հիվանդությունն ընթանում է թեթև ընթացքով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համար արդեն իսկ փաստվել է, որ էապես դանդաղեցնում են վիրուսի փոխանցումը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
Միաժամանակ, պատվաստանյութը լիարժեք պաշտպանում է, եթե անձը ստացել է սահմանված դեղաչափերը, և վերջին դեղաչափից անցել է առնվազն 2 շաբաթ: (հղում՝ https://www.who.int/.../strategic.../covid-19-materials ):