ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՉԷ, ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանյան կուսակցությունների հերթական եւ արտահերթ համագումարների մարաթոնը շարունակեց «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը:
Համագումարների շարքը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կուսակցությունների կանոնադրությունները պետք է համապատասխանեն փոփոխված «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Կանոնադրության եւ ծրագրի թարմացում, ռազմավարության մշակում` սա էր «Արժանապատիվ ապագա» կուսակցության արտահերթ համագումարի նպատակը: Առանց «նախընտրական» դաշնակցի /Հայաստանի Ժողովրդա-Դեմոկրատական կուսակցություն, որը վերջերս միացել է «Օրինաց Երկիր» կուսակցությանը/ մնացած կուսակցությունը ներկայումս որոշել առայժմ չմիանալ որեւէ կուսակցության, միայնակ գործել քաղաքական դաշտում եւ մասնակցել բոլոր հնարավոր ընտրությունների:
Կուսակցության ղեկավար Լյուդմիլա Հարությունյանը գերադասեց ընդանրապես չանդրադառնալ Գագիկ Ասլանյանի գլխավորած կուսակցության համաձուլմաը «Օրինաց Երկիր» կուսակցությանը, իսկ ընդանրապես միաձուլումների մասին նա ասաց. «Ալյանսը կուսակցության եւ ֆինանսական կապիտալի միջեւ օրենքով պետք է արգելվի: Ուրիշ բան է, որ ալյանսի պետք է գնան քաղաքական կուսակցությունները, քաղաքական ուժերը»: