Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika (2)
A A
Սպորտ

Սամուել Սևյանը շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում հաղթելու լուրջ հայտ է ներկայացնում

Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնությունում հաջող է հանդես գալիս հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանը:

 

Անցած գիշերը կայացած 7-րդ տուրում 21-ամյա շախմատիստը սևերով հաղթեց Լասարո Բրուսոն Բատիստային: Նա վաստակեց 4,5 միավոր և այժմ Ալեքսանդր Լինդերմանի և Վեսլի Սոյի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը:

 

Այսօր նախատեսված 8-րդ տուրում Սամուել Սևյանը սպիտակներով կհանդիպի Լեյնիեր Դոմինգեսի հետ, որը 4 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը: Ալեքսանդր Լինդերմանը և Վեսլի Սոն հանդես կգան սև խաղաքարերով:

 

Կանանց առաջնությանը մասնակցող հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը շարունակում է անվստահ հանդես գալ: 7-րդ տուրում նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատարներից մեկի` Կատերինա Նեմցովայի հետ: Մեր հայրենակիցը վաստակած 2,5 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին` 11-րդ տեղը:

 

Այսօր նա կհանդիպի Տալիա Սերվանդես-Լանդեյրոյի հետ: Տաթև Աբրահամյանը միայն հաղթանակի դեպքում կպահպանի մրցանակային տեղեր զբաղեցնելու շանսը, հակառակ դեպքում նա դուրս կմնա մեդալների համար պայքարից: