Բացել լրահոսը Փակել լրահոսը
shtap-korona
A A
Պաշտոնական

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 837 նոր դեպք. aliq.ge

Հոկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 837 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 645 195-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 586 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 603 995 մարդ։

Վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝  9 306։

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9,79%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6,95%, վերջին 7 օրվանը՝ 8,52%: