Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՆ
A A
Պաշտոնական Հասարակություն

Փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
 
Հրամանով սահմանվել է՝ աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը։
 
🔴Փոփոխությունների համաձայն՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չեն ներկայացնում ինչպես ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները և հղիները, այնպես էլ մինչև 18 տարեկան աշխատողները և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:
 
90 օրը հաշվարկվում է հիվանդության ախտորոշման համար հիմք հանդիսացած առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։ Եթե անձը հիվանդացել է COVID-19-ով ոչ առաջին անգամ, ապա 90 օրը հաշվարկվում է հիվանդության վերջին ախտորոշման համար հիմք հանդիսացող առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։
Միաժամանակ, հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։
 
Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից։
Նշենք, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։