Բացել լրահոսը Փակել լրահոսը
16341351488523
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Իրանում ՀՀ նոր դեսպան ունենք

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Այժմ հայտնի է, թե ով է փոխարինելու նրան այդ պաշտոնում։ Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Իրանում ՀՀ դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։ 

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)։