Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Գերիների անհապաղ հայրենադարձման հարցը առաջնային է․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանին եւ գրասենյակի քարտուղար Հակոբ Արսլանյանին՝ հայտնում են ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել կառույցի՝ մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայրենիքի հզորացմանը միտված մեր երկրում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են ՀԲԸՄ Կանադայի կառույցի առաջնահերթությունները՝ ուղենշելով այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվելու են Հայաստանում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը: Այս համատեքստում Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանը ներկայացրել է Սփյուռքում եւ մասնավորապես Կանադայում հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ առկա մոտեցումները:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: