Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Պաշտոնական

Նախագահը դատավորներ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր դատավորներ նշանակելու վերաբերյալ։

Հրամանագրերից մեկով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատա-վոր Դիանա Ղուկեյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Մյուս հրամանագրով Նանա Դալլաքյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: