Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սպառազինություն
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Մհեր Շիրինյանը նշանակվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ

Մհեր Շիրինյանը նշանակվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ։ Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր։ Դրանում ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Մհեր ՇԻՐԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ: