A
A
Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հետ է կանչվել պաշտոնից։ Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։ Դրանում ասվում է․
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտաշես ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: