Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել․ Իրանի գլխավոր դատախազ (տեսանյութ)

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմանը Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին խոսքում նշեց․ «Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները։

Ինչպես որ հայտաարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն:

Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը »: