Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia 1
A A
Սպորտ

Ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը հաղթեց Ծաղկաձորի շախմատի մրցաշարում

Ծաղկաձորում ավարտվեց «ՉեսսՄուդ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարը:

 

Վերջին` 9-րդ տուրից առաջ աղյուսակը միանձնյա գլխավորող Ալեքսեյ Գոգանովը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց հնդիկ Ս.Լ. Նարայանանի հետ: Նրան հետապնդող մյուս երկու շախմատիստները` Տիգրան Լ. Պետրոսյանը և Լևան Պանցուլայան, նույնպես խաղաղ դաշն կնքեցին:

 

Այդպիսով, ռուսաստանցի շախմատիստը վաստակեց 7,5 միավոր և ճանաչվեց մրցաշարի հաղթող: Նա կստանա 2,5 մլն դրամ պարգևավճար: Լրացուցիչ գործակիցներով 2-3-րդ տեղերը զբաղեցրին հնդիկ և վրացի գրոսմայստերները, իսկ ահա Տիգրան Լ. Պետրոսյանը ստիպված բավարարվեց 4-րդ հորիզոնականով: Նրանք կստանան 1,25-ական միլիոն դրամով:

a1+chess armenia 2 (1).jpeg (525 KB)