Բացել լրահոսը Փակել լրահոսը
1502095441_0_144_3130_1905_640x0_80_0_0_d6e022d484a990ca7d7b22279576fe3f.jpg
A A
Քաղաքականություն

Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կհանդիպեն Մոսկվայում

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-13-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին:

Մոսկվայի պատրիարքարանի միջքրիստոնեական հարաբերությունների եկեղեցական արտաքին կապերի վարչությունն էլ հայտնել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին պատրիարքական և սինոդալ նստավայրում՝ Դանիլով վանքում:  

Ավելի վաղ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը: