Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_7937
A A
Պաշտոնական

Արդարադատության նախարարի հրավերով Հայաստան է ժամանել ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահը

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին:

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պալատի նախագահին Հայաստան կատարած այցի համար, ընդգծել երկու երկրների ժողովուրդների եղբայրական կապերը, բարձր գնահատել COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ նախորդ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրված բժշկական օգնությունն ու հույս հայտնել, որ այս այցը հատկապես խթան կհաղորդի Հայաստան-ԱՄԷ առևտրատնտեսական մեծ ներուժի բացահայտմանն ու դրա իրագործման պլանավորմանը։

Հարիբ Սաիդ ալ-Ամիմը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ԱՄԷ-ում Վերահսկիչ պաատի գործունեությունն ու պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ կիսվելու իրենց փորձառությամբ։

Նախարար Անդրեասյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն նոր մարմինների գործունեությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր Վերահսկիչ պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այս այցով նոր էջ կբացվի երկկողմ հարաբերություններում, և Կարեն Անդրեասյանին հրավիրել է ԱՄԷ՝ մասնակցելու ExpoDubai-ին։

Նախարար Անդրեասյանն ընդունել է հրավերը։ Նշենք, որ Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հետ։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն