Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kazm
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը հրապարակեց Ռումինիայի հետ խաղի վերջնական հայտացուցակը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց Ռումինիայի հետ խաղի վերջնական հայտացուցակը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում է միայն կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը: Ուշագրավն այն է, որ իսպանացի մասնագետը խաղերին միշտ 3 դարպասապահ է ընդգրկում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության Ռումինիա – Հայաստան ընտրական խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին ժամը 22:45-ին: