Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ ՀՀ (2)
A A
Պաշտոնական

ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ

ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական դիպուկահարի կողմից Մարտակերտում քաղաքացիական անձի սպանության վերաբերյալ.

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։

Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության։ Կիսվել`