Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ. ԱԱ-2022

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակում մրցեց Իսլանդիայի հետ:

Ռեյկյավիկում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանն առաջ մղեց մեր թիմին: Երկրորդ կեսում դաշտի տերերը տիրեցին նախաձեռնությանը և 77-րդ րոպեին 18-ամյա Իսակ Յոհանսոնը հավասարեցրեց հաշիվը:

Հայաստանի հավաքականն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 12 միավոր և այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Նույնպիսի արդյունք ունի նաև Հյուսիսային Մակեդոնիան, որը այս տուրում 4:0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին և գնդակների հարաբերությամբ բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Հայաստանի հավաքականը հաջորդ` 8-րդ տուրում կհանդիպի Ռումինիայի ընտրանու հետ, որն ընթացիկ խաղում 1:2 հաշվով պարտվեց Գերմանիային և այժմ 10 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին, Բուխարեստում: