Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ինչպես այստեղ են ասում՝ աղջկա պահը մի քիչ «մոմենտ» է»․ բուլղարացու ուսանողական կյանքը Հայաստանում (տեսանյութ)

Բուլղարացի Պավելի համար մի հայուհու հետ ծանոթությունը ճակատագրական եղավ։  Տպավորված նրա պատմություններից՝ որոշեց կրթությունը շարունակել  Հայաստանում։ Մեկ տարի է  սովորում է ԵՊՀ-ում։

 Հայերեն սովորել սկսել է  դեռ Բուլղարիայում։  Իսկ  մեկ տարի Հայաստանում ապրելուց հետո էլ խոսում է այնպես, որ դժվար է կռահել, որ օտարերկրացի է։ 23-ամյա Պավելը ԵՊՀ-ում կովկասագիտություն է  սովորում։ Այս օրերին աշխատում է մագիստրատուրական թեզի վրա, որը վերաբերում է Անգլիայի վարած քաղաքականությանը Այսրկովկասում  1918-20 թվականներին։

Մեկ տարվա ընթացքում Պավելը ծանոթացել է բազմաթիվ  հայ երիտասարդների հետ, նրանցից շատերի հետ ընկերացել է։  Տպավորությունները շատ դրական են։

Հայերի և բուլղարացիների մեջ տեսնում է  եւ նմանություններ, եւ տարբերություններ։

«Оրինակ` մեզ մոտ տղան ու աղջիկը կարող են ազատ շփվել։ Այստեղ՝ աղջկա պահը, ինչպես հայերն են ասում՝ մի քիչ մոմենտ է, էլի։ Հայերը մի քիչ պահպանողական են ու դա չեմ ասում վատ իմաստով, այլ ընդհակառակը՝ շատ  լավ իմաստով, ուղղակի այդպես է»,- ասում է  նա։

Պատմաբանը  հետաքրքրվում է Հայաստանյան քաղաքականությամբ, փորձել է հասկանալ, թե ինչ սխալներ են թույլ տրվել 44-օրյա պատերամի ժամանակ։

Մանրամասները՝  տեսանյութում