Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հաղթել է մարտը, ոչ թե պատերազմը. ադրբեջանցի քաղաքագետ (տեսանյութ)

Ադրբեջանը պատերազմը չի հաղթել, այլ մարտն է հաղթել, ինչպես նախորդ շրջանում Հայաստանն էր հաղթել, քանի որ Ղարաբաղը Ադրբեջանի տիրապետության տակ չէ,-ասում է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը։  Ըստ նրա՝ Ալիեւների իշխանությունը ձախողված է, քանի որ ոչ արցախյան հարցն է լուծված, ոչ էլ Ադրբեջանն է զարգացած պետություն, եւ Իլհամ Ալիեւը կարող է ասել՝ պետությունը դա ես եմ:

Կովկասի ինստիտուտը կազմակերպել է «Կովկասը 21-րդ դարում» ամենամյա միջազգային գիտաժողովը,որի  նպատակն է ամփոփել Կովկասում 21-րդ դարի առաջին երկու տասնամյակները: Գիտաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ Արիֆ Յունուսովը՝ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի վարիչ, Բաքու/Ամստերդամ։

Մանրամասները՝ տեսանյութում