Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանի ասածը հանցագործություն է․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության երեկվա նիստում հրահանգներ տվեց և պահանջեց, որ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն իրեն զեկուցեն։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով սա ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում կամ չարաշահում և առերևույթ հանցագործություն։

«Չի կարող գործադիր իշխանության ղեկավարը սահմանադրությամբ երաշխավորված գլխավոր դատախազից, քննչական մարմիններից, որոնց համար առաջնորդողը Սահմանադրությունը և օրենքներն են, պահանջի զեկուցումներ և կալանավորումներ ու ձերբակալություններ», - խորհրդարանական ճեպազրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ հաստատում է հստակ քաղաքական պատվերների կատարումը և դրանով գործ ունենք դիկտատուրա հաստատելու հերթական փորձի հետ։