Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-21
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Սերբիային

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2023թ երիտասարդական առաջնության ընտրական խաղում այսօր իր հարկի տակ ընդունեց Սերբիայի այդ տարիքային ընտրանուն:

Առաջին խաղակեսի 36-րդ րոպեին Միքայել Միրզոյանը գլխի հարվածով բացեց հաշիվը սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը չորս անպատասխան գոլ խփեցին և հաղթեցին 4:1 խոշոր հաշվով: Նրանք ավելի մեծ առավելության կհասնեին, եթե խաղավերջում իրացնեին նաև մեր թիմի դարպասին նշանակված 11 մ հարվածը: Սակայն, սերբ ֆուտբոլիստի հարվածը բարձր ստացվեց:

Այդպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականը առաջին անգամ խոշոր հաշվով պարտություն կրեց ընթացիկ մրցաշարում և այժմ 3 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Սերբիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ և վաստակած 4 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին, Հյուսիսային Մակեդոնիայի հետ, Երևանում: