Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սյունիքում 1 մլրդ դրամ է բաժանվում քաղաքացիներին․ ինչո՞ւ չեն կալանավորում․ Վահե Հակոբյան (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսի՝ Կառավարության տնօրինությանն անցնելը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը համարում է անհասկանալի գործարք։ Ճեպազրույցում նա ասաց՝ քանի որ շատ բաներ կան պարզելու, ավելի մանրամասն չի կարող խոսել հարցի շուրջ։

«Երբ բոլոր կողմերը կարտահայտվեն ու արդեն կհստակեցվի, թե սա ինչ նպատակ էր հետապնդում, ես անպայման կխոսեմ։ Ես համաձայն եմ Ռոբերտ Քոչարյանի գնահատականի հետ», - ասաց Վահե Հակոբյանը։

Լրագրողը նշեց, որ գուցե իշխանությունն ասի, որ Վահե Հակոբյանն արդեն շահույթ չունի այդտեղից ու փորձում է գործարքն այլ կերպ ներկայացնել, Հակոբյանը պատասխանեց, որ ընդհակառակը։ Իր եղբայրն այնտեղ է ու ինքը շահագրգռված է, որ ընդլայնվի կոմբինատը․ «Բայց սա ինձ համար, որպես ոլորտից հասկացող մարդ, ծայրահեղ անհասկանալի գործարք է»։

Ասուլիսում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նաև հայտնել էր, որ իրենց փողոցային պայքարը շարունակվում է, լրագրողը հարց ուղղեց, թե արդյոք հիմա մարդիկ կգնա՞ն այդ պայքարին ու կհաջողվի այդ կերպ իշխանափոխություն անել, Վահե Հակոբյանն ասաց, որ իրենց երբևէ չեն հրաժարվել փողոցային պայքարից։

«Կարող է՝ դուրս է գալիս ժողովուրդը, դուք կարո՞ղ եք երաշխիք տալ, որ ժողովուրդը փողոց դուրս չի գա։ Քանի որ մենք հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ իսպառ բացակայում է տրամաբանությունը, հնարավոր է, որ ավելի մեծ ալիք կբարձրանա», - ասաց Վահե Հակոբյանը։