Բացել լրահոսը Փակել լրահոսը
1064666
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը Օսլոյում հռչակվեց ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: 

Մեր 61 կգ քաշային ըմբիշ Արսեն Հարությունյանը 3-րդ տեղի համար մրցամարտի արդեն առաջին ռաունդում 10:0 հաշվով մաքուր հաղթանակ տարավ հնդիկ Ռավինդե Ռավինդերի նկատմամբ: Նա դարձավ մեր թիմի առաջին բրոնզե մեդալակիրը:

Վաղը 3-րդ տեղի համար պայքար կմղի մեր 79 կգ քաշային Արման Ավագյանը: Նա սփոփման առաջին մարտում կհանդիպի իտալացի Արոն Կանևայի հետ: