Բացել լրահոսը Փակել լրահոսը
նոր
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը վստահ հաղթեց Վեսլի Սոին. Meltwater Champions Chess Tour Finals

Առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը վստահ հաղթեց ամերիկացի Վեսլի Սոին:

 

Առաջին երկու պարտիաներում մեր գրոսմայստերը գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ, իսկ երրորդը ոչ-ոքի ավարտեց: Այդպիսով, նա ժամանակից շուտ առավելության հասավ 2,5:0,5 հաշվով:

 

Լևոն Արոնյանն այս հաղթանակից հետո վաստակեց 18 միավոր և հավասարվեց 3-րդ տեղում ընթացող ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, որն այս տուրում հանդիպում է Մագնուս Կառլսենի հետ: Ի դեպ, վաղը կայանալիք նախավերջին 8-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի հենց աշխարհի չեմպիոնի հետ, որն ունի 28,5 միավոր և արդեն հռչակվել է մրցաշարի հաղթող: