Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 2.10.
A A
Սպորտ

Պետրոս Պետրոսյանը` ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրորդները հերթական մեդալը նվաճեցին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 տարեկանների առաջնությունում:

Մինչև 20 տարեկան տղաների մրցաշարում մեր 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:

Եվրոպայի չեմպիոն դարձավ բելառուսցի Սերգեյ Շարանկովը, որը ցույց տվեց 362 կգ արդյունք:

Այսօր նախատեսված մյուս մրցումներում Հայաստանը մասնակից չունի:

Վաղը՝ առաջնության վերջին օրը մերոնցից հանդես կգան +87 կգ քաշային Արփինե Դադալյանը, 109 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը և +109 կգ քաշային Վարազդատ Լալայանը: