Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga ara 1.10.
A A
Սպորտ

Արա Աղանյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի ծանրորդները հերթական մեդալը նվաճեցից Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 տարեկանների առաջնությունում: 

Մինչև 23 տարեկան տղաների մրցաշարում մեր 96 կգ քաշային Արա Աղանյանը երկամարտի 363 կգ (166+197) արդյունքով գրավեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ: Նա ետ մնաց միայն ռուսաստանցի Վիկտոր Կոնդրատևից: Մեր ծանրորդը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

Այսօր հանդես կգա նաև 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը: