Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Հասարակություն

2022 թ․-ին ԵՊԲՀ-ն կունենանա լավագույն պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը Հայաստանում․ Մուրադյան

Եվ այսպես, լավագույն ու մրցունակ բաժանմունքի նախագիծն արդեն պատրաստ է և շուտով կհաստատվի պատկան կառույցի կողմից, և Նախագծի հաստատումից հետո կսկսենք Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
 
Նա նշում է, որ արդյունքում, 2022 թվականին ԵՊԲՀ-ն կունենանա լավագույն պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա թե բուժանձնակազմին և թե ուսանողներին աշխատել ու սովորել արժանավայել պայմաններում։