Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia 30.09.
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստուհիները հաղթեցին Ուկրաինային առաջին խաղում

Իսպանիայի Սիտժես քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները։ Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն և կիսաեզրափակիչ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց։ 

Նախ Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց Նատալյա Բուկսայի հետ։ Այնուհետև Էլինա Դանիելյանը հաղթեց Աննա Մուզիչուկին, իսկ Աննա Սարգսյանը՝ Աննա Ուշենինային։ Լիլիթ Մկրտչյանը երկարատև պայքարից հետո, 65-րդ քայլին, հաշտություն կնքեց Մարիա Մուզիչուկի հետ։

Այսօր կողմերը ևս մեկ անգամ կհանդիպեն։ Մեր հավաքականը նվազագույնը պետք է ոչ-ոքի խաղա, որպեսզի մտնի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչ փուլի առաջին մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ

Ռուսաստան – ՖԻԴԵ-Ամերիկա՝ 4։0

Վրաստան – Ադրբեջան՝ 3,5։0,5

Ղազախստան – Հնդկաստան՝ 2։2