Բացել լրահոսը Փակել լրահոսը
12611_7599
A A
Հասարակություն

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր Է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեջ եւ նրան դատապարտել Է մեկ տարվա բանտարկության, ըստ որում նա այդ պատիժը կկրի բանտից դուրս եւ Էլեկտրոնային ապարանջանով:

Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը։

Սարկոզին շարունակել Է նախընտրական հանրահավաքները, չնայած օրենքով սահմանված սահմանաչափից բարձր ծախսերի գերազանցմանը: Ընտրաշավի համար ծախսվել Է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվրոյի փոխարեն։