Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Օրվա կորոնաթվերը․ հաստատվել է 1022 նոր դեպք

Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ։շ
 
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք:
 
Ունենք 650 առողջացած, 20 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1209 է: