Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid-pic-2
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 28-ի տվյալները. jnews.ge

Սեպտեմբերի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 185 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 010 մարդ, մահացել է 40 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 606 340, այստեղից ապաքինվել է 580 891 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 884:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 216 փորձարկում, այդ թվում 19 877-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 339-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7% է, վերջին 14 օրվանը՝ 6,32%, վերջին 7 օրվանը՝ 5,96%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 760 878 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 421 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 45 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 360 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 744 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: