Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այս շաբաթ ևս երկու հիվանդանոց կանցնեն քովիդով վարակվածներին սպասարկելուն. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Քովիդ 19-ով վարակված հիվանդներին ամբողջությամբ կամ մասամբ սպասարկող 20 բժշկական կենտրոններին այս շաբաթ կմիանան ևս երկուսը՝ Արտաշատի բկ-ն և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նոր դելտա շտամի առանձնահատկությունն այն է, որ ավելի շատ հոսպիտալացման կարիք կա և նախորդ ալիքի համեմատ ավելի ծանր դեպքեր կան․ «Հիվանդանոցում կան վարակված անձինք, որոնք արդեն պատվաստվել են։ Բայց սա միանշանակ համադրելի է այն իրավիճակի հետ, ինչ-որ կա նաև այլ երկրներում, որտեղ պատվաստումների բարձր ցուցանիշ կա»։

Ավանեսյանն ասաց, որ պատվաստումները լուրջ կանխարգելիչ նշանակություն ունեն և բազմաթիվ անգամ նվազեցնում են ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդանալու ռիսկերն ու մահվան դեպքերը։