Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ղարիբաշվիլի
A A
Քաղաքականություն

Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում․ Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է կառավարության նոր նախաձեռնությանը՝ Թբիլիսիում երկխոսության հարթակ ստեղծել, որտեղ Վրաստանը կունենա միջնորդի դեր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում:

Ղարիբաշվիլիի խոսքով 2021 թվականի հունիսին Վրաստանը կարողացավ աննախադեպ քայլ կատարել և օգնել երկու հարևաններին։ Ըստ կառավարության ղեկավարի, նշված հարթակի նախաձեռնությունը այդ գործընթացի շարունակությունն է՝ ավելի բարձր մակարդակով:

«Հունիսին մենք մեր հաջողված միջնորդությամբ կարողացանք անկախությունից ի վեր առաջին անգամ աննախադեպ քայլ կատարել, երբ տեղի ունեցավ կարելի է ասել խաղաղասիրական օպերացիա, և ականապատ տարածքների քարտեզի դիմաց գերությունից ազատվեց 15 հայ գերի:

Իմ առաջարկը հենց այս գործընթացը շարունակելն է ավելի բարձր մակարդակով, և մենք միջնորդություն ենք առաջարկում մեր եղբայրական պետություններին, մեր ադրբեջանցի և հայ եղբայրներին։ Երկխոսության հարթակը, որը պատրաստում ենք ստեղծել Թբիլիսիում, նշված նախաձեռնությանը շարունակական բնույթ կտա»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Աղբյուր՝ Ալիք