Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Հասարակություն

Հիշատակի միջոցառումներ՝ զորամիավորումներում

Սեպտեմբերի 27-ին զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։

Միջոցառումներին ներկա են եղել զորամիավորումների հրամկազմը, զոհված զինծառայողների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։

Հարգանքի տուրք է մատուցվել նահատակների սխրանքը հավերժացնող հուշարձանների մոտ, կատարվել է հոգեհանգստյան կարգ։

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն