Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պատերազմից դասեր չենք քաղել, 100 տարի առաջ էլ էր նույնը, հիմա էլ. հարցումներ (տեսանյութ)

44-օրյա պատերազմից մեկ տարի անց էլ ժողովուրդը դասեր չի քաղել՝ «Ա1+»-ի երևանյան հարցումների ժամանակ նշում էր հարցվածների մեծ մասը։ Պատմության ամբողջ ընթացքում էլ այդպես է եղել՝ ծովից ծով Հայաստան ենք ունեցել, սակայն կորցրել ենք ու դրանից հետո էլ դասեր չենք քաղել, կարծում է քաղաքացիներից մեկը։

Մյուսն էլ նշում է, որ ինչպես 100 տարի առաջ էր, նույնն էլ հիմա է, ոչինչ չի փոխվել․ «1920թ․-ի պատմությունը սկսվում է նորից, ռուս-թուրք միացել են, Լենին-Աթաթուրք ծրագիրը շարունակվում է»։

Մի մասն էլ կարևոր է համարում ազգային միասնականության դասը սերտելը ու դրա հետ կապում Հայաստանի հետագա հաջողությունները։ Հարցված երիտասարդներն էլ կարծում են, որ կարևորը մեր կրթության մակարդակը բարձրացնելն է, առաջ շարժվելը․ «Ոչ թե պետք է տեղում կանգնել, դոփել ու ընդամենը տխրել, ոչինչ չանել, այլ առաջ գնալ, ապացուցել, որ կարող ենք անել ամեն ինչ»։